
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է օրվա Hot Shot-ը: Այս անգամ օրվա լավագույն հարվածը պատկանում է շվեցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին:
Նա գեղեցիկ հարված էր կատարել սերբ Նովակ Ջոկովիչի դեմ Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչ մրցախաղում, սակայն պարտվել էր: