
«Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ հետագա գործողությունների հետ կապված, մոտ օրերս կկայացնեմ իմ որոշումը»,-Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հետագա գործունեությանը խորհրդարանում` այս մասին նշեց պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի գործունեությանը` նշելով, որ այն դեռ գործում է, սակայն նախօրոք հայտարարվածի համաձայն` մինչև ապրիլի 24-ը չեն դիմի որևէ գործողության:
Նշենք, որ Գասպարյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել, սակայն հանդիսանում է խմբակցության անդամ: Նշենք նաև, որ ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել էր ընդդիմություն դառնալու մասին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.