
Լիբիայում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի արդյունքում երեկ երեկոյան լիբիական Բենգազի քաղաքում Ամերիկայի հյուպատոսարանի վրա կատարած հարձակման հետևանքով սպանվել է Ամերիկայի դեսպանը։ Հիշեցնենք, որ լիբիական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով ՝ հարձակումը կազմակերպել են իսլամականները, որոնք բողոքում էին ամերիկյան հեռուստաընկերության կողմից սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրման դեմ, որը նրանց պնդմամբ վարկաբեկում է Մուհամմեդ մարգարեին։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ դեսպանը սպանվել է հրթիռային հարվածի հետևանքով սեպտեմբերի 12-ի լույս առավոտի գիշերը։ Սպանվել են նաև հյուպատոսարանի երեք այլ աշխատակիցներ։