Պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը խորհրդարանում իր աշխատանքը շարունակելու է նախկինի պես: Armlur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած, սակայն խմբակցության անդամ հանդիսացող Աղաբաբյանն ընդգծեց` իր որոշումներում լինելու է անկախ:
«Հանդիսանում եմ խմբակցության անդամ, սակայն կունենամ իմ սեփական դիրքորոշումը», – վստահեցրեց պատգամավորը:
Նախկին ԲՀԿ-ականը չցանկացավ գնահատական տալ արդեն ընդդիմություն հանդիսացող իր գործընկերներին: «Ես չեմ փորձի իրենց փոխարեն պատասխաններ տալ, իրենց հարցրե´ք», – նշեց Աղաբաբյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.