Շարմազանովի արձագանքը Թուրքիայի վարչապետի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին:
Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.
“Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատում եւ դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդկային եւ անբարո քայլը, Թուրքիայի վարչապետը սատար է կանգնում Ադրբեջանին եւ հրապարակավ հայտարարում դրա մասին:
Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունն ապացուցում է, որ ի դեմս այս պետության՝ միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն եւ ռասիզմ հովանավորող երկրի հետ:
Սրանից պարզ է դառնում, թե ինչու է ոճրագործ Սաֆարովը տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքները սովորել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ռազմաբազաներում:
Թուրքիան եւ Ադրբեջանը, կարծում եմ, չեն մոռացել, որ չնայած Արցախյան հերոսամարտի տարիներին Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական եւ ֆինանսական լուրջ օժանդակությանը` արցախահայությունը հաղթանակեց այդ պատերազմում` ապացուցելով ազատ եւ անկախ ապրելու, սեփական ժողովրդի ճակատագիրը միանձնյա տնօրինելու իր վճռականությունը”:




Լրահոս