Գիտաժողով Սարդարապատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեներալ-լեյտենանտ  Մովսես  Սիլիկյանի  ծննդյան  150-րդ  տարեդարձի  առթիվ սեպտեմբերի 14-ին “Սարդարապատ” հուշահամալիրում  տեղի կունենա  “Մովսես Սիլիկյան  զորավարը” խորագրով գիտաժողովը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը:




Լրահոս