
Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները «Էլ-Կլասիկո»-ից հետո արտահայտել են իրենց դժգոհությունը «արքայական» ակումբի խաղի վերաբերյալ:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ մի խումբ երկրպագուներ գրոհել են Գարեթ Բեյլի մեքենան, երբ վերջինս տուն էր գնում: Անմասն չի մնացել նաև հարձակվող Խեսեն, ում երկրպագուները խաղի մասին երկար հարցաքննել են:
Երկրպագուների այս պահվածքը զայրացրել է Սերխիո Ռամոսին, ով նրանց հանդարտության կոչ է արել և նշել, որ վերջիններիս պահվածքը ճիշտ չէ: