Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը կոչ է արել հեռացնել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչին: Նա ավելի վաղ անհամաձայնություն էր հայտնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քրդական կարգավորման հարցում:
Առընչը համաձայն չէր քրդական խնդրի կարգավորման գործընթացի մոնիթորինգի համար դիտորդական խումբ ստեղծելու հետ կապված թուրքական կառավարության պլանների հետ:
Գյոքչեքը մեղադրել է Առընչին, որ նա գործում է «զուգահեռ պետության» շահերից ելնելով: Անկարայի քաղաքապետը հավելել է, որ Առընչի հայտարարությունը կապ չունի կառավարության դիրքորոշման հետ: