Որքան է հարստացել Ռոբերտ Քոչարյանի խնամի պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը ներկայացրել է 2014թ. գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը: Armlur.am-ը տեղեկանում է, որ հաշվետու տարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին նոր մեքենա է ձեռք բերել: Այսօր կներկայացնենք, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել նրա դրամական միջոցները 2013-14թթ.:

Եվ այսպես, 2013թ. պատգամավորն ուներ արտադրական նշանակության շինություն,  որը սակայն տարվա ընթացքում վաճառվել է 420 հազար դոլարով: Այդ տարում  պատգամավորն ունեցել է 135 մլն  500 հազար դրամ և  5 հազար դոլար: Մեկ տարվա նրա եկամուտն էլ կազմել է 3 մլն 124 հազար դրամ:

Արդեն 2014թ. հայտարարագրում նշված է, որ պատգամավորը ձեռք է բերել 12 հազար դոլար արժողությամբ MERCEDES-BENZ 500 S մակնիշի մեքենա: Նախկին 135 մլն դրամի փոխարեն այս հայտարարագրում նշված է 123 մլն դրամ, իսկ 5 հազար դոլարից էլ ոչինչ չի մնացել: 2014թ. պատգամավորը վաստակել է 4 մլն 582 հազար 760 դրամ:

Պարզվում է՝ բավական հարուստ է նաև պատգամավորի կինը՝ Ազատուհի Նալբանդյանը: 2014 թվականին նա գրանցել է 29 միլիոն 241 600 արժողությամբ փոխառություն: Նրա դրամական միջոցները կազմել են 90 միլիոն դրամ և 60 000 դոլար:




Լրահոս