
Հալեպի մի քանի շրջաններում հրթիռների պայթյունների հետևանքով հայ է զոհվել. այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեսբուքյան էջը:
Զոհվածը մարտի 23-ամյա Վարդան Մոմճյանն է:
Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: