
Արցախի նախագահ նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը, սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: