
Երեւանի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում` Վ.Սարոյանի արձանի մոտ, աղջկա ոտքն արգելափակվել է “Բոգդան” մակնիշի ավտոբուսի դռների արանքում: Այս մասին տեղեկություն է ստացվել սեպտեմբերի 12-ին` ժամը 14.09-ին: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են 1994թ. ծնված Նելլի Հակոբյանի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: