Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողները «հայտնվել են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին կրակոցների հետևանքով մահացել էին  Լևոն Ղազարյանը, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով,  35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանը, որը հայտնի է «Դերո» անունով և  Մեսրոպ Մելիքյանը:




Լրահոս