Կուբանում հայտնի է դարձել հայ ոստիկանի հերոսական արարքի մասին: Ավագ լեյտենանտ Աշոտ Գրիգորյանը, նետվելով լեռնային գետը, փրկել է 5-ամյա աղջնակին: Դեպքը տեղի է ունեցել Չեմլիկ գետում: Գրիգորյանն իր հանգստյան օրը մեքենայով տուն գնալիս է եղել, երբ նկատել է, որ 5-ամյա Անյա Կոզենկոն, բաց թողնելով մոր ձեռքը, կատվի հետեւից վազում է դեպի գետը: Աղջիկը 5 մետր բարձրությունից ընկել է գետն ու սկսել խեղդվել: Մոր բարձրացրած աղմուկ-աղաղակի վրա մարդիկ են հավաքվել, սակայն միայն Գրիգորյանն է համարձակվել սառը գետը նետվել: Ոստիկանին հաջողվել է փրկել ուժեղ հոսանքի ճիրաններում հայտնված աղջնակին: Հայ ոստիկանը չի բարձրաձայնել իր արարքի մասին: Նրա գործընկերներն այդ մասին իմացել են պատահաբար, երբ փրկված երեխայի հայրը շնորհակալական նամակ է ուղարկել ոստիկանություն:
Հայ ոստիկանի հերոսական արարքը Կուբանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ