Հայաստանն առաջարկություն չի ստացել Եվրասիական միությանը անդամակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարությունը պաշտոնական առաջարկություն չի ստացել՝ մասնակցելու Եվրասիական միությանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի հարցադրմանը:
Ըստ Տ. Սարգսյանի՝ դեռ պարզ չէ, թե Եվրասիական միությունն ինչ ֆորմատով է լինելու, ինչ գործիքներ ու փաստաթղթեր են ստեղծվելու: Ներկայում Եվրասիական միության ապագայի վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում, եւ Տ. Սարգսյանն ասաց, որ Հայաստանը եւս մասնակցում է այդ քննարկումներին:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով եւ Եվրասիական միության, եւ Եվրամիության հետ, սակայն սխալ է այդ գործընթացները հակադրել մեկը մյուսին: “ՌԴ քաղաքական իշխանությունների հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ՝ Եվրասիական ինտեգրացման գործընթացերը չի կարելի հակադրել ԵՄ ինտեգրացմaն գործընթացների հետ: Եթե կլինեն փաստաթղթեր, թե ինչ է ներկայացնելու ԵվրԱզԷս-ը, կքննարկենք անդամակցության հարցը”,- ասաց ՀՀ վարչապետը:




Լրահոս