Քիմիական նյութից թունավորումով “Արմենիա” ԲԿ է տեղափոխվել Երեւանի Նորագյուղ թաղամասի 72/8 տան բնակիչ 49-ամյա Հրաչյա Դավթյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 12-ին, ժամը 17.01-ին “1-03” ծառայության հերթապահ բժշկից:
Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են բավարար: