Նաիրիտցիները Գևորգ Կոստանյանին ուղղված նամակով հաղորդում են հանցագործության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ Բաղրամյան 26-ում արհամարհեցին նաիրիտցիներին, այսօր` մարտի 24-ին, վերջիններս կրկին հավաքվել են Բաղրամյան 26-ի դիմաց:  Նրանց պահանջը մնում է նույնը` տրամադրել աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց և ինչքան հնարավոր է շուտ մարել աշխատավարձի պարտքը:

Նշենք, որ նաիրիտցիները մի քանի օր առաջ դիմել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` հայտնելով, որ իրենց իրավունքները խախտվել  են:

Բողոքող նաիրիտցիներն այս պահին պատրաստվում են կես ժամ մնալ Նախագահական նստավայրի մոտ, հետո` գնալ Ազգային ժողով, որպեսզի նիստի ընդմիջման ժամին պահանջեն հանդիպում խմբակցությունների ղեկավարների  կամ անդամների հետ:

Գործարանի աշխատակիցները նաև նամակ են պատրաստել, որն ուղարկելու են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նրանք նամակում պահանջում են, որ Գ. Կոստանյանն ուսումնասիրության առարկա դարձնի «Նաիրիտ» գործարանի դրամական միջոցների յուրացման փաստը, քանի որ, ըստ նրանց, «Նաիրիտ» ՓԲԸ միջոցները յուրացվել են, այդ պատճառով էլ իրենք աշխատավարձ չեն ստանում: Նամակն, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին:




Լրահոս