Հարձակում է իրականացվել Էրդողանի նախընտրական շտաբի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի վրա. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թերթի տվյալներով՝ զինված հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 31 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:




Լրահոս