Air Chinа ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Անխոյ նահանգի Հեֆեյ քաղաքում. հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով օդանավակայանում սեփական աղբյուրին:
Սյամեն քաղաքից Պեկին չվերթ իրականացնող ինքնաթիռը տեղի ժամանակով ժամը 9:17-ին տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Xinqiao օդանավակայանում. հայտնել են գործակալության աղբյուրները:
Ինքնաթիռում գտնված բոլոր ուղևորները տարհանվել են, տուժածներ չկան: Ուղևորների թիվը չի նշվում: