Երևանի ջրային կառույցներն այս տարի ևս կգործարկվեն ապրիլի 7-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի սկզբից իրականացնում է շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, որպես յուրատիպ նվեր կանանց ու աղջիկներին, այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները կգործարկվեն մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին:

Մինչ այդ, ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ: Մայրաքաղաքում կգործի թվով 32 շատրվան ու ջրային կառույց:




Լրահոս