Իսրայելը գաղտնալսել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի փակ դռների հետևում ընթացող բանակցությունները. Wall Street Journal-ին պատմել է նրա` Սպիտակ տանը եղած աղբյուրը:
Հրատարակչության զրուցակցի խոսքերով՝ բանակցային գործընթացը գաղտնալսելու փորձի մասին Վաշինգտոնին հայտնի է դարձել գրեթե միանգամից, երբ ամերիկյան հետախուզությունն իսրայելցի քաղաքական գործիչներից բանակցային գործընթացի մանրամասների վերաբերյալ հիշատակումներ է լսել: Սպիտակ տանը համոզված են, որ գաղտնալսումը կազմակերպվել է Բինիամին Նեթանյահուի կառավարության կողմից, որը ծրագրավորվում էր տեղեկանալ Իրանի հետ բանակցությունների օրակարգից ու հրապարակային դարձնել ապագա համաձայնագրի թույլ կողմերը:
Հավելենք, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հետզհետե վատթարացան Օբամայի ու Նեթանյահուի համատեղ աշխատանքի ընթացքում: Մասնավորապես, 2012թ. գաղտնալսման մասին տեղեկանալուց հետո ԱՄՆ-ի իշխանությունները լռեցին՝ պատրաստվելով ներկայիս հակամարտությանը: