Քիչ առաջ կրակոցներ են հնչեցվել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում: Armlur.am-ի տեղեկություններով` միջադեպի մասնակիցներն իրենց հաշիվները սկսել են պարզել Բյուրեղավան քաղաքում, ապա ավտոմեքենաների հետապնդումը շարունակվել է մինչև Նոր Գեղի համայնք, որտեղ էլ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մի հոգի վիրավորվել է:
Armlur.am-ի հետ զրույցում Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը հայտնեց, որ ավազակային հարձակման հեղինակներն իրենց գյուղի բնակիչներ չեն. «Ո´չ վիրավորը, ո´չ էլ կրակողը մեր մոտից չեն: Խոսակցություններ կան, որ քաղաքում կռիվ են արել, իրար չեն հասկացել, ու մտել են մեր գյուղ, իրար կրակել են:
Տեսնենք` ինչ կպարզվի քննությունից հետո»:
Տեղեկացնենք, որ shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ: