ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն այսօր 117 կողմ ձայնով միաձայն կողմ քվեարկեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին:

Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան, իսկ ԱԺ պատգամավորները քվեարկությունից հետո ոտքի կանգնեցին և ծափահարեցին:

Նշենք, որ նախագիծը հեղինակել են ԱԺ վեց խմբակցությունները:




Լրահոս