Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 24-ին՝ ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում` ոլորանների մոտակայքում (3-րդ ոլորան), տեղի է ունեցել քարաթափում (ժայռից)։
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ քարաթափման հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: