ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին պաշտոնից հեռացնելու որոշումը պայմանավորված է ուշագրավ փաստով. նա Իսպանիայից ինչ-որ թրեր է Հայաստան բերել, կազմակերպել երդման արարողություն՝ որոշակի խորհրդով: Փորձեցինք ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա այդպես էլ չարձագանքեց մեր գրավոր հարցմանը: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 6-ին «Ժողովուրդ»-ը իսպանական Tolledo blade թերթից մի հոդված էր հրապարակել, ըստ որի՝ «Իսպանիայի Թոլեդո քաղաքից Հայաստան է տարվել 12 թանկարժեք թուր, որոնք պատվիրվել են դեռ երեք տարի առաջ»: Լավատեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ թրերը պատվիրվել են այս տարվա փետրվարի 12-ին «Տիրոջ հանդիպման օրվան» նվիրված հատուկ երդման արարողություններից մեկում օգտագործելու համար: Արարողությունը կայացել է ՀՀ-ում գտնվող հնագույն բերդերից մեկում: Իսկ թրերի պատվիրատուների մեջ եղել է ՀՀ  բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:




Լրահոս