Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի «սատանաները մի բան չբարդեն գլխին»: Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր «շուռ գալ» իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ: Այնուամենայնիվ, փորձեցինք Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից պարզել, թե որն է քաղաքապետի՝ Ֆրանսիա մեկնելու պատճառը: Նա, չհերքելով տեղեկությունը, ասաց. «Ես այդ մասին ոչ մի մեկնաբանություն էլ չեմ անելու»: Մեզ մնում է միայն հուսալ, որ Փարիզը հրաձգարան չի դառնա Ղուկասյանների համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ