Եկե´ք նման հարցերն արագ քննարկենք. Ալեքսանդր Արզումանյանը ժամանակն արդյունավետ օգտագործելու կոչ արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանին կոչ արեց ժամանակն արդյունավետ ծախսել:

Որպես օրինակ` նա նշեց, որ  երեկ ամբողջ օրը խորհրդարանը քննարկել է հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման հարցը, պատգամավորները ելույթներ են ունեցել, սակայն պարզ է, որ բոլորն էլ կողմ են նմանօրինակ նախաձեռնությանը, և կարիք չկա 10 րոպեանոց երկար ելույթներ ունենալ:

«Երեկ ամբողջ օր կորցրեցինք՝ քննարկելով մի հարց, որին բոլորը կողմ են: Բոլորս, որպես ցեղասպանված ժողովուրդ, ճանաչում ենք ցեղասպանությունը: Նմանօրինակ հարցերը արագ քննարկենք, քվեարկենք, անցնենք»,- կոչ արեց Արզումանյանը:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանին դուր չեկավ Արզումանյանի դիտողությունը: «Պարո´ն Արզումանյան, մի´ շտապեք, երբ որ խոսում ենք, ուշադիր լսե´ք, ինչ ենք ասում: Մի´ շտապեք: Առանց էդ էլ մեր բերանը փակող շատ կա էստեղ»,- ասաց Բագրատյանը:




Լրահոս