Պատգամավորները նաիրիտցիների կողքին են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, այս պահին նաիրիցիների հետ են զրուցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ու ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Արամ Մանուկյանը նաիրիտցիներին ասաց, որ իշխանությունները վախենում են միայն ուժից, իսկ նաիրիտցիների ուժն իրենց միասնության մեջ է։ Նա նշեց՝ չպետք է թույլ տալ, որ իշխանության ներկայացուցիչները պառակտեն նրանց։

«Զախարյանն էլ, Մովսիսյանն էլ միայն գռփում են, իսկ դուք չպետք է թույլ տաք, որ դա տեղի ունենա։ Երվանդը ոչ մի բան չի լուծի։ Ձեր պահանջն արդար է։ Մենք ձեզ հետ ենք մինչև վերջ»,- ասաց պատգամավորը։

Իսկ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք երկու նախագիծ են մշակում՝ մեկը աշխատավարձորի վճարման, մյուսը` գործարանի վերագործարկման մասին։ Նա նշեց՝ պատրաստվում են նամակով դիմել վարչապետին և հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։

Նաիրիտցիները պայանջում են նաև ԱԺ-ի` «Նաիրիտի» հարցով ստեղծված հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին. «Այվազյա´ն, դո´ւրս արի, ամո´թ»,-բղավում են նրանք։

Վերջում հավելենք, որ քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։




Լրահոս