Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին Ղրղզստանի արձանագրությունները: Համապատասխան փաստաթուղթը, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին», տեղադրված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Մարտի 23-ին Վլադիմիր Պուտինը նաև կարգադրություն է ստորագրել, որով Հայաստանը միանում է 2014թ. մայիսի 29-ին ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության պայմանագրին:
Հավելենք, որ Հայաստանը կողմ չի հանդիսանում ստորագրված` ԵՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրում, քանի որ այն ԵՏՄ-ին է միացել 2015-ի հունվարի 2-ին, իսկ վերոնշյալ պայմանագիրը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 23-ին: