Վնասել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի մեքենան, ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի, դեպքը տեղի է ունեցել ԱԺ-ի մոտ: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, պատգամավորը վերջերս փոխել է իր մեքենան՝ ձեռք բերելով նորը, եւ ահա երեկ դրա դռան վրա մեծ խազ են քաշել: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Արփինե Հովհաննիսյանը հերքեց կատարվածը, հետո, այնուամենայնիվ, մոտեցել էր մեքենային ու պարզել, որ իրոք, դրա վրա մեծ խազ է արված. «Ես զարմանում եմ Ձեր աղբյուրների օպերատիվության վրա, քանի որ կատարվածի մասին մինչեւ իմ տեղեկանալն արդեն տեղյակ էին պահել լրատվամիջոցներին: Այդ մասին Ձեր հարցից հետո ես մոտեցել եմ մեքենայիս եւ նկատել, որ դրա վրա խազ է արված: Բավական լուրջ վնաս է հասցվել իմ մեքենային: Տարակուսած եմ: Ես դիմելու եմ իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ով է այդ արարքի հեղինակը: Եթե նրա մոտ հոգեկան շեղումներ կհայտնաբերվեն, ինչին ես չեմ կասկածում, ապա կարծում եմ՝ հոգեբուժական հաստատությունները լավ գիտեն անելիքը»:
ՔԵՐԾԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ