Ի՞նչը ստիպեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողներին ինքնակամ հանձնվել. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հայաստանյան քրեական աշխարհում տիրող խմորումները վերջին շրջանում դարձել են համայն հայության քննարկման առաջնային թեմա, անհերքելի փաստ կարելի է համարել: Սակայն, ի զարմանս շատերի, Armlur.am-ի հարցումներն այսօր բացահայտեցին այն հանգամանքը, որ մեր քաղաքացիներից շատերը տեղյակ չեն Հայաստանում, մասնավորապես մայրաքաղաք Երևանում անարգել հնչեցվող կրակոցների մասին:

Մեր քաղաքացիները, միանշանակ, բացասական են գնահատում կրակոցներով մարդկանց անդորրը խախտելը, առավել ևս իրար սպանելը: Իսկ անդրադառնալով մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակված կրակոցներին, ինչի հետևանքով սպանվեց 3 մարդ, երևանցիները նկատում են, որ քրեական աշխարհի հետ կապ ունենալ որևէ մեկը չի ցանկանում, իսկ մեկնաբանել մարդիկ խուսափում են:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս