ՀՀԿ-ական պատգամավորի հարցը, «Նաիրիտ»-ի` երկինք նայող տնօրինությունը և գործազուրկ նաիրիտցիները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ազգային ժողովի մոտ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները հանդիպում ունեցան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ: Խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ևս իջավ հավաքվածների մոտ և փորձեց հարցերին պատասխանել: Վերջինս նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովի խնդիրները «Նաիրիտ»-ի հարցերը լուծելու համար են:

«Եթե կան այլ առաջարկներ` հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, պատրաստ եմ լսել ձեզ: Համագործակցության ցանկացած տարբերակին կողմ ենք: Մեր ստեղծած հանձնաժողովի միակ խնդիրը այն է, որ կարողանանք ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարանը աշխատի: Իսկ ձեր աշխատավարձերի հետ կապված, պարտադիր պետք է լուծվի»,- ասաց Այվազյանը:

Նաիրիտցիները Այվազյանից ժամանակացույց պահանջեցին, պահանջեցին վճարել իրենց աշխատավարձի պարտքը: «Մի գրչի հարվածով մեզ աշխատանքից հեռացրեցին, 40 տարվա աշխատողներին, մեզ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, ինչով ապրենք»,- Այվազյանին դժգոհեց նաիրիտցիներից մեկը: Վերջինս էլ պատասխանեց. «Այդ հարցը ես ձեր գործարանի տնօրինությանը մի երեք անգամ տվել եմ, ինքն էլ երկինք էր նայում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

11085874_883143951758318_525712409_o

IMG_20150324_133608

 

nairit

nairit3

 

nairit

nairit2




Լրահոս