Երևի ռեժիսուրայի բնագավառից է. Պաշտպանության փոխնախարարը` հակառակորդի կողմն անցած զինվորի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրության նախագիծը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը  հարցի քննարկման ժամանակ ՊՆ փոխնախարարից հետաքրքրվեց պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ կատարվածից:

«Այն պայմանագրային զինծառայողը, որը գերվել է Ադրբեջանի կողմից, այն պատմությունը, այն տեսանյութը, որ ցուցադրվել է, ես ավելի քան վստահ եմ եւ խորապես համոզված, որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ զինծառայողը եղել է ոչ թե ժամկետային, այլ` պայմանագրային: Այսինքն` եթե չունենար ցանկություն, պայմանագիր չէր կնքի եւ չէր ծառայի: Կա՞ն որոշակի մանրամասնություններ այս առնչությամբ, ինչպե՞ս է եղել դեպքը, ինչքանով դուք նպատակահարմար կգտնեք, որ խորհրդարանն իրազեկվի», – հարցրեց նա:

Արա Նազարյանը պատասխանեց, որ դեպքը եղել է այնպես, ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ են նշել. «Իր բոլոր հանդերձանքը, զենք-զինամթերքը թողել է ու անցել հակառակորդի կողմը: Պատճառներն ուսումնասիրվում են, կհետազոտվեն: Ինչ վերաբերում է տեսանյութերին, երևի ռեժիսուրայի բնագավառից է»:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա կրկին անդրադարձավ նշված դեպքին և նշեց, որ ամեն ինչ ուսումնասիրությունները ցույց կտան:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս