Ֆրանսիայում 142 ուղևորով ինքնաթիռ է կործանվել (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հարավում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 142 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին», հայտնում է Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիան:

Միջադեպը գրանցվել է Վերին Ալպերի Պրովանսում:

Airbus ինքնաթիռը պատկանել է Germanwings ընկերությանը և Դյուսելդորֆից Բարսելոնա մեկնելիս է եղել:

Ֆրանսիական Ալպերի իշխանությունները հայտարարում են, որ հույսեր չկան, որ ողջ մնացածներ կլինեն: Ֆրանիսայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս հայտարարել է, որ օդանավի կործանումից հետո ողջ մնացածներ, ամենայն հավանականությամբ, չկան:

Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, А320 ինքնաթիռում հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են եղել:

Agence France-Presse-ը, հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ Germanwings ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են:

Ինչպես հայտնում է «20 minutes» հրատարակչությունը, բեկորներն հայտնաբերել է Ֆրանսիայի ժանդարմերիայի երկու ուղղաթիռ: Վթարի վայրը գտնվում է Դին-լե-Բեն ու Բարսելոնետ քաղաքների միջև:




Լրահոս