Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին անձամբ ծանոթանալու նպատակով` այսօր առավոտյան «թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ նախարարության մամլո հաղորդագրության՝ նա լսել է շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր: Բարձրացված որոշ խնդիրների առնչությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ:
Օրական «թեժ գիծ» շուրջօրյա ծառայությունը ստանում է 60-70 հեռախոսազանգ: Արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում են և ստանում համապատասխան լուծումներ: