Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղի բնակիչ Բադր Մահմադյանը պատահաբար բացել է իր տան պատուհանը, որտեղից համագյուղացի Արկադի Կոտիկյանը «հարձակվել» է նրա վրա: Անհասկանալի պատճառներով նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Մահմադյանի կինը զանգահարել է ոստիկանություն: Մեր տեղեկություններով՝ Կոտիկյանի մոտ անգամ որսորդական հրացան է եղել: Ոստիկանության միջամտությամբ հաջողվել է կանխել հնարավոր արյունահեղությունը, իսկ Կոտիկյանին բերման են ենթարկել բաժին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ կատարվում է հետաքննություն:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ