ՈՒՂԱՐԿԵԼ «ԳՐՈՂԻ ԾՈՑԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ՀՀ արտգործնախարարությունը կոպիտ սխալ է թույլ տալիս՝ դուրս չգալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից։ «Խնդիրը հետեւյալն է. մենք ո՞ւմ հետ ենք բանակցում, եթե այսօր նա, ում հետ բանակցում ենք, հայտարարել է, որ իր նպատակը հային սպանելն է, որ հային սպանողն ազգային հերոս է, էդ ամենն ամեն օր հայտարարում է: Ու ինչ-որ խոսքե~ր, ինչ-որ բառե~ր, որ մտահոգված են, թե դեմ են, բայց ադրբեջանական մեքենան շարունակում է պտտել, պատասխանում են բոլոր հայտարարություններին, ասում, որ ամեն ինչ ճիշտ են արել: Սա նշանակում է, որ աշխարհն այսօր զբաղված է նույն բանով, ինչով 1918թ., եւ սա նշանակում է, որ աշխարհը պետք է ուղարկել այնտեղ, որտեղ նա պետք է լինի՝ գրողի ծոցը»,-Tert.am-ին ասել է Մանուչարյանը:




Լրահոս