Նախատեսվում է, որ Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերի և Մեննի Պակյաոյի միջև մենամարտը ռեկորդային թվով եկամուտ է արձանագրելու: Տոմսերի վաճառքից սպասվող գումարը տատանվում է 74 մլն դոլարի սահմաններում, որը գերազանցում է նախօրոք արված կանխատեսումները:
ԸՆդգծեք, որ տոմսերի վաճառքի նախորդ ռեկորդը եղել է Մեյվեյզեր-կրտսերի և Սաուլ Ալվարեսի մենամարտի ժամանակ, երբ տոմսերի վաճառքից 20 մլն դոլար եկամուտ եղավ: Այսպիսով, նոր ռեկորդը երեք անգամ ավել է լինելու նախորդից:
Մեյվեյզեր-Պակյաո մենամարտի ընդհանուր եկամուտը սպասվում է, որ կլինի 400 մլն դոլար, քանի որ սպասվում է, որ այս մենամարտը ռեկորդ կսահմանի նաև վճարովի օնլայն դիտումների առումով: