Ֆրանսիայում կործանված ինքնաթիռում Թուրքիայի, Գերմանիայի ու Իսպանիայի քաղաքացիներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այսօր վթարի ենթարկված A-320 ինքնաթիռում եղել են Գերմանիայի, Իսպանիայի ու Թուրքիայի քաղաքացիներ:

Հիշեցնենք՝ Germanwings ընկերությանը պատկանող և Դյուսելդորֆից Բարսելոնա չվերթ կատարող A-320 ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիայի հարավում, որում եղել է 142 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ: Միջադեպը գրանցվել է Վերին Ալպերի Պրովանսում:

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցել է Իսպանիայի թագավորին օդանավի կործանման կապակցությամբ:




Լրահոս