«ԲՀԿ-ն նախագահի իր թեկնածուի մասին չի հայտարարում, իսկ մենք ունենք մեր թեկնածուն»:
Ռազմիկ Զոհրաբյանին թվում է, թե ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չունի, դրա համար չի հայտարարում: Նրա ընկալմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի որոնումները Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությամբ են եզրափակվելու, բայց խնդիրն էլ հենց այն է, որ եթե «Բարգավաճ»-ը նման տրամադրվածություն ունենար, ապա չէր համառի եւ բացելիք փակագծերի թեման պարբերաբար հաջորդ դասին չէր հետաձգի: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը մանեւրելու մեծ տեղ չունի, ժամանակն էլ է արդեն քիչ: Այնպես որ, Ռ. Զոհրաբյանը դեռ կհասցնի կարդալ ԲԿՀ հայտարարությունը՝ նախագահի ընտրություններում ունենալիք դիրքորոշման վերաբերյալ: