«Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի հանգիստ ընտրություններ չեն լինում, ինչպես մեզ մոտ նախագահական ընտրություններն են սպասվում»:
Ընդհանրապես, եթե մարդ մի միտք է հայտնում, այն պետք է գոնե աննշան հիմքեր ունենա: Ցավոք, մեր երկրում բոլոր ընտրությունները սարսափելի ցնցումներով են ուղեկցվել, եւ նախորդ տարիներին էլ ոչինչ չի փոխվել, ինչը հիմք կտար կարծելու, թե հնարավոր է, որ այս անգամ ցնցումները փոքր-ինչ տանելի ու մեղմ լինեն: Հայաստանի Հանրապետությունում առայժմ չի հաջողվում ընտրական գործընթացները քաղաքակրթության նորմերի հետ ինչ-որ կերպ համեմատել. շատ տարբեր են: Իսկ այն, որ նորացված ու մոռացված կոմունիստները շատ են սիրում Սերժ Սարգսյանին, դա էլ արդեն մեդալի մյուս երեսն է: