Սոչիի բնակչուհուն Վրաստանին լրտեսելու մեղադրանքով դատապարտել են 6 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատել է Սոչիի բնակչուհու դատավճռի օրինականությունը, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման վրացի իր ծանոթներից մեկին 2008 թ ռուսական զորքերի տեղաշարժի մասին պատմելու համար, գրում է Грузия-online-ը:

Ինչպես հայտնում է «Ւնտերֆաքսը», ՌԴ զինված ուժերը չեն բավարարել հօգուտ Վրաստանի լրտեսության մեջ մեղադրվող Եկատերինա Խարեբավայի վերաքննիչ բողոքը: Կրասնոդարի երկրամասը դատարանի վճիռն օրինական ուժ է ստացել:

Դատարանի ու հետաքննության վարկածով՝ վաճառողուհին Սոչիում ՌԴ զինված ուժերի որոշակի տեղաշարժ է նկատել ու այդ մասին պատմել է Վրաստանից իր ծանոթին, պատմել է նրա փաստաբան Լեոնիդ Երչենկոն: Դեպքը տեղի է ունեցել 2008 թ օգոստոս ամսին` մինչ ռազմական գործողությունների մեկնարկը:




Լրահոս