Հասկանում եմ, որ լուսանցքում հայտնվելն ու քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է. Էդ. Շարմազանովը` Լ. Տեր-Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի մասին:

«Այսօր իմ ելույթը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և հայտնի հռետորի այսօրվա ուղերձին: Ինչպես գիտեք, ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն անկյունաքարերն են ԼՂՀ միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը»,-նշեց նա` հավելելով, որ այժմ շատերի ուշադրությունը հենց այս հարցերի վրա է սևեռված:

Շարմազանովն ընդգծեց, որ դրա վառ ապացույցը վերջին տասնօրյակում եվրոպական 4 կառույցներում ԵԺԿ, Եվրանեսթ ԽՎ, ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի և ԵԽ-ի բանաձևերն են, որտեղ խստագույնս դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: «Բայց արի ու տես, որ կան գործիչներ, ովքեր զբաղեցրել են շատ-շատ բարձր պաշտոններ, եղել են իմ երկրի առաջին նախագահի պաշտոնում և այսօր հանդես են գալիս ուղերձով, որը մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել հայոց պետականության շահերի սպասարկում»,-ընդգծեց նա:

«Նա թաղում է Հայոց պահանջատիրությունը և որպեսզի իմ հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ես կներկայացնեմ փաստեր»,-ասաց նա և խոսեց ՀՀ-ի համար անկյունաքար հանդիսացող ՀՀ-ԼՀՂ-Սփյուռք եռամիասնությունից:

«Հարգելի պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ եզրագծից այն կողմ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, բայց ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ ավելի կարևոր է, և պետք չէ նման հայտարություններով հանդես գալ, դա չի բխում մեր պետության շահերից»,-եզրափակեց նա:




Լրահոս