Օգոստոսի 27-ին ամուսնացել է նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Արսենն ու նրա ընտրյալը՝ Հերմինեն, պսակադրվել են Աշտարակի Սուրբ Գեւորգ (Մուղնի) եկեղեցում: Չնայած մարզիկը փորձեց իր ամուսնության լուրը գաղտնի պահել, սակայն մի քանի տեղեկություններ, այնուամենայնիվ, իմացանք Արսենի հորից՝ Լեւոն Ջուլֆալակյանից. «Մեծ հարսանիք՝ որպես այդպիսին, չի եղել: Նրանք ուղղակի պսակադրվել են Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի (հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր) քավորությամբ, որից անմիջապես հետո մեկնել են հարսանեկան ճամփորդության»: Զույգն այժմ իր մեղրամիսն է վայելում Եվրոպայում: Ամուսնությունից հետո պարոն Ջուլֆալակյանն էլ ավելի մեծ սպասելիքներ ունի որդուց, քանի որ իր իսկ ամուսնությանը հաջորդել է օլիմպիական չեմպիոնի կոչումը:
ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ