Թիզն ու իր եղբայրն այս ընթացքում թաքցրե՞լ են Գաստիկին, Տլեին և Ծգլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները` Սուրեն և Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել և կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված երեք անձինք սպանել էին Լեւոն Ղազարյանին` Երրորդմասցի Լյովիկին և նրա երկու ընկերներին:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանությունը սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզում հայտարարեց 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը Գաստիկ) նկատմամբ: Եվ, ահա, երեկ էլ հետախուզվողները ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:

Իսկ ավելի ուշ` մարտի 17-ին, Ավան-Առինջում իրականացվեցին օպերատիվ-որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հերթապահ մաս բերման ենթարկվեցին, ապա կալանավորվեցին Սուրեն և Կարեն Երեմյանները:




Լրահոս