Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար բազմաթիվ հայտեր էին ուղարկվել, սակայն ընտրվել են դրանցից 14-ը: Երեկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ամփոփեց արդյունքները: Այդպիսով` ընտրվել են հետեւյալ երգերը. «Օրը»՝ հեղինակ եւ կատարող Ֆլորա Մխիթարյան, Երեւան, «Երազանքի թեւով»՝ հեղինակ եւ կատարող Լուսինե Ղազարյան, Երեւան, «Home Sweet home»՝ հեղինակ եւ կատարող Վահագն Գրիգորյան, Երեւան, «Իմ ռոքը»՝ հեղինակ եւ կատարող Տաթեւ Ենգիբարյան, Երեւան, «Իմ աշխարհը»՝ հեղինակ եւ կատարող Նինելա Մխիթարյան, Ճամբարակ, «Սեր»՝ հեղինակ եւ կատարող Կարեն Օհանյան, Երեւան, «Իմ անունն է Անգել»՝ հեղինակ եւ կատարող Անգելինա Գասպարյան, Երեւան (վերջինս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է), «Տուկ-տուկ»՝ հեղինակ եւ կատարող Style խումբ, Երեւան, «Երգավազք»՝ հեղինակ եւ կատարող Մանե Առաքելյան, Երեւան, «Սերը տարիք չի հարցնում»՝ հեղինակ եւ կատարող Միլի Միսկարյան, Երեւան, «Արի»՝ հեղինակ եւ կատարող Գայանե Ղազարյան, Երեւան, «Տարբեր ենք»՝ հեղինակ եւ կատարող Սոնա Դունոյան, Մասիս, «Sweetie baby»՝ հեղինակ եւ կատարող Compass խումբ, Երեւան, «Շնորհավոր»՝ հեղինակ եւ կատարող Լիդուշիկ, Երեւան: Հայաստանի մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 30-ին, հաղորդումը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ ժամը 19:30-ին: Հայաստանը ներկայացնող մասնակիցը կընտրվի 50/50 տարբերակով` ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ