Ադրբեջանական բանակը հայտնել է զինծառայողի հերթական կորստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական բանակը հայտնել է զինծառայողի հերթական կորստի մասին: Այս մասին գրում է «Արմենպրեսը»՝ հղում անելով moderator.az լրատվական կայքին: Հղում կատարելով սեփական աղբյուրներին, կայքը հայտնում է, որ Ջալիլաբադում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից արձակված գնդակի հրազենային վիրավորումից զոհվել է Թովուզից զինծառայության կանչված Սամարխան Էթիբար օղլու Յուսիֆովը (ծնվ. 1995 թ.):

Կայքը գրում է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել միջադեպը: Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն` այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա ծագած արտակարգ դեպք, կամ ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս