Միշել Պլատինին վերընտրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միշել Պլատինին վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը:

Նշենք, որ Պլատինին 2007-ից է ղեկավարում ՈւԵՖԱ-ն: 59-ամյա ֆրանսիացին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել էր 2011-ին, երբ չէր ունեցել մրցակիցներ, ինչպես այս տարի:

Հավելենք, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա 1983-ին, 1984-ին և 1985-ին  արժանացել է «Ոսկե գնդակ»-ի, իսկ 1984-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:




Լրահոս