ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե այս տարի խորովածի փառատոնը երբ է նշվելու: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել՝ փառատոնի ժամանակ ինչպիսի միջոցառումներ են անցկացվելու, ինչ հյուրեր են լինելու:

Անաիդա Եսայան, 23 տարեկան, ուսանողուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.
Խորովածի փառատոնը նշվում է սեպտեմբերի ութին՝ ժամը 14:00-ից մինչեւ 17:00-ն, տեւելու է երեք ժամ: Այն տեղի կունենա Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամրոցի տարածքում: Միջոցառմանը կմասնակցեն հայ անվանի երգիչ-երգչուհիներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը, պարային խմբեր եւ այլն: Հրավիրված են նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, դեսպաններ, պատգամավորներ: Նախարարներ չունենք հրավիրված: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կլինեն մեծ թվով սփյուռքահայեր եւ զբոսաշրջիկներ: Խորհուրդ ենք տալիս բոլորին գալ եւ մասնակցել:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե մեր երկրում տիրող այս լարված իրավիճակում հասարակ մարդկանց համար մի փոքր հաճելի եւ սփոփիչ իրադարձություն է կատարվում՝ թեկուզ վճարովի:




Լրահոս