
Լոնդոնի «Չելսի»-ի սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։
Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո սերբ ֆուտբոլիստը դարձել է եզրային լավագույն պաշտպանների մեկը և այս ընթացքում դարձել է 31 գոլի հեղինակ:
Գերմանական ակումբը պաշտոնական առաջարկ կանի ամռանը՝ նրան թույլ տալով հանդես գալ պաշտպանության կենտրոնում։